Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Բացահայտվել են իդեալական կնոջ օպտիմալ չափսերը

Բացահայտվել են իդեալական կնոջ օպտիմալ չափսերը

Իհարկե մոլորություն է իդեալական կնոջ գոյության մասին կարծիքը, քանի որ յուրաքանչյուրն իր գեղեցկության չափանիշն ունի: Սակայն վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, թե որ էտալոնն է մոտ իդեալին: Պարզվում է, որ իդեալական կնոջ հասակը պետք է 170սմ, իսկ քաշը 77կգ լինի: Այս ուսումնասիրությունը հիմնված է նախորդի վրա, որի արդյունքում պարզ է դարձել, որ քիչ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում: Հատկանշական է, որ հասակի և քաշի այսպիսի հարաբերակցության կարելի է հասնել առողջ ապրելակերպի և լիարժեք սննդի շնորհիվ: 

 

Հարկավոր է հիշեցնել նաև, որ ժամանակի ընթացքում կանանց իդեալական կերպարը գրեթե չի փոփոխվում: Հարցումների ժամանակ տղամարդիկ հիմնականում նշում են նեղ գոտկատեղը, մեծ կուրծքը և երկար ոտքերը: 2012թ-ին կազմվել է «իդեալական կնոջ» դիմանկարը, որը մաս-մաս է հավաքված. Նատալի Փորթմանի քիթը, Սկարլետ Յոհանսոնի շուրթերը, Հոլլի Բերրի ծնոտը, Էմի Ադամսի մաշկը և Պենելոպա Կրուսի մարմինը: 

 

Հարկ է նշել, որ որոշ երկրներում հիվանդագին նիհարության դեմ հատուկ քաղաքականություն է տարվում: Օրինակ` Իսրայելում օրենք է ընդունվել, որն արգելում է շատ նիհար մոդելների ներկայացնելը, քանի որ նրանք երիտասարդ կանաց համար օրինակ են ծառայում: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ